ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փառատոն՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին

Փառատոն՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին
22.05.2012 | 04:18

ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպվել էր մանկապատանեկան փողային նվագախմբերի փառատոն՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Փառատոնին մասնակցել են շուրջ 200 երաժիշտ-դպրոցականներ: Ինչպես հաղորդում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, միջոցառման ընթացքում նվագախմբերը շքերթով անցել են Ստեփանակերտի կենտրոնական փողոցով, համերգային ծրագրերով հանդես եկել կենտրոնական հրապարակում, հարակից զորամասերում և Շուշիի հրապարակում:
Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և այլ պաշտոնատար անձինք:

Լիլիթ Գրիգորյան

Դիտվել է՝ 5968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ